Համաշխարհային պանդեմիան ստեղծեց աշխարհում մեծ քաոս՝ ստիպելով մեզ փոխել մեր գոյություն ունեցող պրակտիկաները և մտածել իրար հետ հավաքվելու այլ ճանապարհների մասին։
Սա առիթ է, որ չհետաձգենք կապվելու, կիսելու, մեր ունեցած սերը տարածելու, իրար հետ լսելու և մտածելու մեր ցանկությունը և կարիքը։ Ուրիշների հետ լինելը միշտ հրատապ է, և մենք չենք կարող առանց դրա։ Մենք փոխանցելու ենք, փոփոխվելու ենք և վերածնվելու ենք։
Ռադիո Անտենան իրականացվում է արվեստագետների և ընկերների կողմից, այն ստեղծվել է և նվիրված է՝ պատկերացնելու և փորձարկելու ձայնի միջոցով հաղորդակցությունը բակերի, թաղամասերի, քաղաքների, Կովկասի հարևանության և մնացած աշխարհի միջև։
Համաժամանակյա ռադիոհաղորդումը հնարավորության կտա լսել և անգամ խառնել տարբեր ալիքները՝ հիմնված հանպատրաստից միքսելու գաղափարի վրա՝ ստեղծելու սեփական աուդիո փորձառություն։ Հարթակը բաց է ողջ աշխարհից այլ նախաձեռնությունների հետ համագործակցության համար։
Ռադիո Անտենան հեռարձակում է կրթության / էկոլոգիայի և միջավայրի / փոփոխությունների / արվեստի / ապագայի պատկերացումների և այլ թեմաների շուրջ։
Թիմ՝ Ալեքսի Սոսելիա / Մարյամ Կուպրաշվիլի / Մերի Միքայելյան
Դիզայնը՝ Ելենա Աբաշիձեի / Զուրա Ծոֆուրաշվիլիի հետ համագործակցությամբ
Կայքը պատրաստվել է art schema-ով
Եթե ցանկանում եք մասնակցել ձեր գաղափարներով, կարող եք գրել մեզ՝ lsoselia@gmail.com / mary.mikaelyan@gmail.com